Մազի լաքով պետհամարանիշները ՀՀ ոստիկանության տեսախցիկներից և արագաչափերից «պաշտպանելու» տեղեկությունը, որը մի քանի օր առաջ տարածվել էր համացանցում, իրականությանը չի համապատասխանում.«Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:
Այս խնդրի առնչությամբ օրեր առաջ լրատվամիջոցներով տարածված հրապարակումների համաձայն՝ պետհամարանիշներին մազի լաք փչելու դեպքում տեսախցիկները և արագաչափները դրանց տվյալները չեն կարողանում արձանագրել:
Ոստիկանությունից ասացին, որ այս երևույթի կիրառելիությունը հերքել են արագաչափ սարքերի և տեսախցիկների ծրագիրը իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ից այս համակարգը սկսեց գործել Երևանի մի քանի կենտրոնական փողոցներում:

0 коммент.:
Отправить комментарий