Apple ընկերության տեխնոլոգիական գործընկերներն արդեն 2012թ. առաջին եռամսյակում նախատեսում են ձեռնամուխ լինել հեռուստացույցների արտադրությանը: «Խնձորային» բրենդի տարբերանշանով iTV HD-հեռուստացույցները վաճառքի կհանվեն 2012թ. երրորդ եռամսյակում:
Apple հեռուստացույցներ արտադրելու ծրագրերի մասին ժամանակին իր կենսագրին պատմել էր ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Նա նշել էր, որ ցանկանում է օգտագործման համար առավելագույնս պարզ հեռուստացույց ստեղծել:
iTV հեռուստացույցների չիպերի արտադրությամբ կզբաղվի հարավկորեական Samsung ընկերությունը, իսկ դիսփլեյի պատվերն ստացել է ճապոնական Sharp ընկերությունը: Վաճառքի կհանվի նվազագույնը երկու մոդել`էկրանի 32 եւ 37 դյույմ անկյունագծային չափով: Չի բացառվում, որ հեռուստացույցները կկառավարվեն ձայնային հրահանգներով. դրա համար նրանցում կտեղակայվի Siri տեխնոլոգիան, որն օգտագործվում է iPhone 4S սմարթֆոններում, գրում է utro.ru-ն:
|
0 коммент.:
Отправить комментарий