Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վայրկյաններ առաջ ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Օրինագիծը դեկտեմբերի 22–ին արժանացել էր Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Օրինագիծն այժմ պետք է ներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։
Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ այդ օրինագծի ընդունումն «անդառնալի հետևանքներ է ունենալու» թուրք–ֆրանսիական հարաբերությունների համար։
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ վերոնշյալ օրինագիծն ուղղված է Թուրքիայի պետության, թուրք ժողովրդի և Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքի դեմ։
«Ցանկանում եմ բացահայտ կերպով հայտարարել, որ նման քայլերը շատ ծանր հետևանքներ են ունենալու թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար, իսկ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ այդ քայլի նախաձեռնողների վրա է»,– մոտ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում գրել էր Էրդողանը։

Իսկ հունվարի 23–ին Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, ինքն այլևս ոտք չի դնի Ֆրանսիա։
0 коммент.:
Отправить комментарий