вторник, 17 апреля 2012 г.

Windows 8 օպերացիոն համակարգը կունենա նախնական 3 տարբերակ


Windows 8 օպերացիոն համակարգը  կունենա նախնական 3 տարբերակ

Windows 8 օպերացիոն համակարգը շուկայում հասանելի կլինի 3 տարբերակով՝ Windows 8, Windows 8 Pro և Windows RT: Այս մասին տեղեկանում ենք Microsoft-ի պաշտոնական բլոգից:

Windows 8-ը և Windows 8 Pro-ն նախատեսված կլինեն x86 պրոցեսորով աշխատող համակարգիչների և պլանշետների համար, իսկ Windows RT-ն՝ ARM պրոցեսորներով սարքերի համար:

Հնարավոր է նաև կորպորատիվ Windows 8 Enterprise-ի թողարկումը, սակայն օպերացիոն համակարգի հիմնական տարբերակները կլինեն 3-ը: Բացի այդ, Microsoft-ը հաստատել է, որ Windows 8-ը նոր ОС-ի պաշտոնական անվանումն է:

Սպասվում է, որ Windows 8-ը կթողարկվի 2012-ի աշնանը, չնայած Microsoft-ը ժամկետներ չի նշում:

Windows 8-ի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հնարավոր է դարձնում մեկ համակարգում երկու ինտերֆեյսերի՝ ավանդականի և Metro-ի աշխատանքը:

2009 թվականին թողարկված Windows 7 –ը գոյություն ունի 6 տարբերակով:

0 коммент.:

Отправить комментарий