суббота, 14 апреля 2012 г.

Samsung–ն ամռանը կներկայացնի նոր պլանշետներ


Samsung–ն ամռանը կներկայացնի նոր պլանշետներ

SlashGear-ը հաղորդում է, որ հունիս ամսին Samsung ընկերությունը կներկայացնի նոր պլանշետներ:

Նոր պլանշետը կներկայացվի 10 դյույմանոց և 7 դյույմանոց մոդելներով: Samsung-ի կողմից ներկայացվող այս նոր պլանշետներն այժմ կրում են Espresso անունը:

Տեղեկությունը հաղորդել է FrAndroid-ը: Ենթադրվում է, որ նոր պլանշետները կփոխարինեն Samsung-ի ներկայիս Galaxy Tab 10.1 և Galaxy Tab 7.7. պլանշետներին: Այս պլանշետները կաշխատեն Android 4.0 Ice Cream Sandwich-ով:

0 коммент.:

Отправить комментарий