суббота, 11 февраля 2012 г.

Google Chrome 17` բրաուզեր, որը նման է հակավիրուսի


Համացանցային հսկա  Google -ը թողարկել է Chrome 17 բրաուզերի վերջնական տարբերակը:
Ինչպես հաղորդում է  Lenta.ru -ն,  բրաուզերի նոր տարբերակը նախապես բեռնում է այն ռեսուրսները, որոնք առավել հաճախ են օգտագործվում:
Բացի այդ, Chrome-ն սկսում է ստուգել ֆայլերը` վնասակար կոդի առկայության տեսակետից: Եթե ֆայլը բրաուզերին կասկածելի է թվում,  նա հարցում է անում այն ռեսուրսի մասին,  որից կատարվում է ներբեռնումը: Եթե այդ ռեսուրսը եւս կասկածելի է թվում, օգտագործողը նախազգուշացում է ստանում:
Նշենք, որ Chrome բրաուզերը մատչելի է Windows-ի, Mac OS X –ի եւ Linux-ի համար, իսկ վերջին շրջանում նաեւ` բջջային ОС Android-ի համար:

0 коммент.:

Отправить комментарий