среда, 7 марта 2012 г.

Apple-ի նոր պլանշետային համակարգիչը (IPAD)



Apple ընկերության iPad ի պահանջարկը հասել է տենդային բարձրության: 

Հարցվողների 30 տոկոսը ասել է, որ մտադիր է գնել iPad3, իսկ 44 տոկոսը, որ նույնիսկ չեն էլ մտածում մեկ այլ ապրանքանիշի մասին:

Ըստ վերլուծաբանների՝ ընկերությունը, որը մինչ օրս արդեն վաճառել է 55 միլիոն iPad, հավանական է, որ կկրկնապատկի այդ թիվը:

Վերլուծաբան Փայփեր Ջեյֆրեյն ակնկալում է, որ Apple-ը 2012 թվականին կվաճառի 60 միլիոն iPad, իսկ Սթերն Էյջը լինելով մի փոքր ավելի պահպանողական՝ կանխատեսում է 55 միլիոն:

Այն կանխատեսումը, որ Apple-ը իր 100 միլիոներորդ iPad-ը կվաճառի 2012 թվականին, հնարավոր է եղել անել այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայում հիմնված ընկերությունից տեղեկություն ստացվեց, որ Apple App Store-ից արդեն 25 միլիարդ ներբեռնում է իրականացվել:



















0 коммент.:

Отправить комментарий