вторник, 6 марта 2012 г.

Apple-ի նոր պլանշետային համակարգիչը կկրի iPad HD անունը


Apple-ի նոր պլանշետային համակարգիչը կկրի iPad HD անունը

Ինչպես հաղորդում է CNet կայքը, Apple ընկերության պլանշետային նոր համակարգիչը կկրի iPad HD անունը, ոչ թե iPad 3, ինչպես նախատեսված էր նախկինում: Ամերիկյան ընկերությունը հավանաբար իր նոր պլանշետը կներկայացնի այս շաբաթ, որով այդ կարգի համակարգիչների որակը կբարձրացվի նոր աստիճանի:

Նշվում է, որ էկրանի հնարավորություններն այս պլանշետում 4 անգամ ավելի հզոր են լինելու, քան նախկինում, ինչն էլ կարդարացնի անվանման մեջ HD հավելման առկայությունը: Համակարգիչը կունենա նաև ավելի հզոր պրոցեսոր, նոր տեսախցիկ, ինչպես նաև ավելի հզոր մարտկոց, ինչը, հնարավոր է, կհանգեցնի պլանշետի հաստության ավելացմանը:

Նախատեսվում է, որ շուկաներում համակարգիչը կհայտնվի ցուցադրությունից մեկ-երկու շաբաթ հետո: Միակ խոչընդոտը կարող է լինել դիսփլեյների շուկայում բարձր որակի էկրանների դեֆիցիտը, ինչի հետևանքով թողարկումը որոշ ժամանակով կարող է հետաձգվել:

0 коммент.:

Отправить комментарий