Հայկական հեռուստաեթերից արդեն բավական ժամանակ է, ինչ գրեթե անհնար է ականատես լինել քաղաքական թեմայով արված նմանակումների: Դրանք համարյա բացակայում են թե՛«Վիտամին» և թե՛ «32 ատամ» ակումբների մոտ: Հետաքրքիր փաստ արձանագրվեց, սակայն, հունվարի 7-ին «Արմենիա» հեռուստատեսության եթերով հեռարձակվող «32 ատամ» ակումբի ամանորյա հաղորդման մեջ: Սոցցանցերում բավական բուռն քննարկման տեղիք տվեց ակումբի անդամներից մեկի` «Համազգային» թատրոնի դերասան Արման Նավասարդյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձի նմանակումը:
0 коммент.:
Отправить комментарий