Իսպանիայի առաջնության գործող չեմպիոն «Բարսելոնա»-ի թանգարանը կզարդարի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիի` ակումբի հետ կնքած առաջին պայմանագիրը:
2000 թվականին, երբ Մեսսին 13 տարեկան էր, պայմանագիրը կնքվել է անձեռոցիկի վրա, և ակումբի ղեկավարությունը մինչև հիմա պահպանում է այն:
Թանգարանի տնօրեն Խորդի Պենասը իսպանական
մամուլին տված հարցազրույցում նշել է.
«Ակումբի ղեկավարությունն այն այսքան ժամանակ պահպանել էր անվնաս: Անձեռոցիկը կդառնա թանգարանի զարդը»:
0 коммент.:
Отправить комментарий