суббота, 4 февраля 2012 г.

Գործում է նոր՝ HD տեսազանգով Skype 5.8-ը


Արդեն գործում է Skype ծրագրի 5.8 տարբերակը Windows-ի համար, որն ունի Full HD հստակությամբ տեսազանգերի հնարավորություն:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդպիսի զանգեր հնարավոր է կատարել, եթե կապի արագությունը պակաս չէ 2 մեգաբիտ/վայրկյանից:
Նախկինում պատկերի առավելագույն հստակությունը Skype-ում հասնում էր 720 պիքսելի:
Դրանից բացի, Skype-ից հնարավոր է դարձել զանգեր կատարել դեպի Facebook:

0 коммент.:

Отправить комментарий