пятница, 24 февраля 2012 г.

Ինչպես ջնջել Google-ի պահպանած տվյալները, քանի դեռ ուշ չէ



Ինչպես ջնջել Google-ի պահպանած տվյալները, քանի դեռ ուշ չէ (լուսանկարներ)

Ընդամենը կարճ ժամանակ առաջ Google ընկերությունը փոխեց գաղտնիության պահպանման իր քաղաքականությունը, որը ընկերությանը թույլ կտա հավաքել, պահպանել և օգտագործել իր օգտատերերի անձնական տվյալները:

Daily Mail-ը գրում է, որ կա մի եղանակ, որով հնարավոր է կանխել, որ ինտերնետային հսկան օգտատերի մշտական պրոֆիլը ստեղծի, որը կարող է պարունակել նրա տարիքը, սեռը, ապրելու կամ գտնվելու վայրը և անգամ սեռական կողմնորոշումը:
Մարտի մեկից սկսած՝ հնարավոր չի լինի փոխել նոր քաղաքականությունը, որը մեծ քննադատության է արժանացել: Բայց մինչ այդ օրը հնարավոր է ջնջել ընկերության արդեն իսկ պահպանած տվյալները ձեր որոնումների վերաբերյալ` այդ կերպ կանխելով ընկերության կողմից ձեր յուրաքանչյուր քայլի և գաղտնիքների գրանցումը։
Դա անելու համար հարկավոր է գնալ Google-ի հիմնական էջ և մուտք գործել սեփական հաշվեհամարը: Այնուհետև հարկավոր է մուտք գործել «հաշվեհամարի պարամետրեր»՝ account settings բաժինը: Հաջորդ քայլում հարկավոր է գտնել «ծառայություններ»` Services բաժինը, որտեղ դուք հնարավորություն կունենաք ընտրել թույլատրել կամ չթույլատրել ինտերնետային տվյալների պատմության պահպանումը: Առաջարկվող տարբերակներից հարկավոր է ընտրել Remove Web History-ն: Սա անելով՝ հնարավոր է թույլ չտալ, որ ձեր մասին հավաքված տվյալներն օգտագործվեն ընկերության կողմից:

Google
Google
Google

0 коммент.:

Отправить комментарий