среда, 8 февраля 2012 г.

Քրիշտիանու Ռոնալդուն 500 հազար դոլարով ավտոմեքենա է գնել


Մադրիդի «Ռեալի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն սեփական 27-ամյակին շքեղ նվեր է   գնել. Նա ձեռք է բերել «Լամբորգինի» սպորտային թանկարժեք ավտոմեքենա:

Lifenews.ru-ն տեղեկացնում է, որ թանկարժեք մեքենաների սիրահար Քրիշտիանու Ռոնալդուի ավտոտնակը համալրվել է «Լամբորգինի ավենդատոր» սպորտային մեքենայով, որի արժեքը հասնում է 500 մլն դոլարի:

2008թ. մոլորակի լավագույն ֆուտբոլիստը երբեք չի թաքցրել իր սերը արագագնաց մեքենաների նկատմամբ: 2009թ. Ռոնալդուն մանչեստրյան թունելներից մեկում ջարդել էր իր սիրելի իտալական սուպերմեքենա Ferrari 599 GTB Fiorano-ն:
Տարբեր ժամանակներում Ռոնալդուի ավտոտնակում եղել են այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են Aston Martin DB9, Porsche 911, Audi R8, Bentley Continental GT Speed եւ անգամ Rolls-Royce Phantom եւ Bugatti Veyron:

Կարիերայի սկզբում ֆուտբոլիստը ոչ թանկարժեք С դասի Mercedes-Benz ավտոմեքենա էր վարում: Ռոնալդուին պատկանող մեքենաների ընդհանուր արժեքը, չհաշված վերջին գնումը, կազմում է մոտ   4,5 մլն դոլար:

0 коммент.:

Отправить комментарий