четверг, 19 января 2012 г.

«Ռեալ» - «Բարսելոնա»` 1:2



Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացավ 2012 թվականի առաջին «կլասսիկո»-ն:

«Ռեալ»-ը խաղում էր երեք հենակետային կիսապաշտպաններով` փորձելով կազմակերպել արագ հակագրոհներ և հակառակորդին հնարավորություն տալով տիրել նախաձեռնությանը: Այդպիսի հակագրոհներից մեկի արդյունքում 11-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո Քրիշտիանու Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը` ձախ ոտքի հիանալի հարվածով գրավելով Պինտոյի պաշտպանած դարպասը:

«Բարսելոնա»-ի գրոհները հիմնականում զարգանում էին ձախ եզրով, որտեղ Ինիեստան դժվարություններ էր ստեղծում Ալթինթոփի համար: Մադրիդցիները շարունակում էին պաշտպանվել և ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով:

49-րդ րոպեն անկյունային հարվածի արդյունքում հսկողությունից դուրս մնացած Կառլես Պույոլը գլխի հիանալի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Մոուրինյոն ռիսկի դիմեց` կատարելով կրկնակի փոփոխություն: Դաշտից հեռացան Լիոնել Մեսսիին հիանալի կերպով հսկող Լասսանա Դիարրան և 66 րոպեների ընթացքում ոչնչով աչքի չընկած Գոնսալո Իգուաինը: Տարածություն ստացած Մեսսին սկսեց ավելի մոտ գործել «Ռեալ»-ի դարպասին և 77-րդ րոպեին արդյունավետ փոխանցում կատարեց Էրիկ Աբիդալին, իսկ ֆրանսիացին խփեց կատալոնացիների հաղթական գնդակը:

0 коммент.:

Отправить комментарий