Microsoft ընկերությունը Internet Explorer դիտարկչից օգտատերերի նախասիրությունների մասին տեղեկությունները գողանալու մեջ մեղադրել է Google-ին: Google-ն այս գործողությամբ հնարավորություն է ստացել տեղեկություններ հավաքել այն մասին, թե ինչ են փնտրում օգտատերերը համացանցում:
Վերջին երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, որ աշխարհի ամենամեծ որոնողական համակարգն ունեցող ընկերությանը մեղադրում են նման գործողություն կատարելու մեջ: Նախօրեին Սթեմֆորդի համալսարանում կատարված հետազոտության արդյունքում պարզվել էր, որ Google-ը նման գործողությունների է դիմել նաև Safari դիտարկչի դեպքում:
Microsot-ը դիմել է Google-ին` խնդրելով չօգտագործել իր` Internet Explorer դիտարկչում գոյություն ունեցող բացերը, և չգողանալ օգտատերերի որոնման արդյունքները:
0 коммент.:
Отправить комментарий