Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան ցիկլոնի անցմամբ: Դեկտեմբերի 25-ին ցերեկը` հնարավոր է, երեկոյան և գիշերը սպասվում է ձյուն, տեղ-տեղ, հատկապես օրվա 2-րդ կեսին հնարավոր են առատ տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով: Առանձին հատվածներում հնարավոր է բուք, ցածր տեսանելիություն, հովիտներում` մառախուղ: Ավտոճանապարհներին` մերկասառույց:
0 коммент.:
Отправить комментарий